Ավետ Պողոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հետ

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 02 Մայիսի 2012, 18:29

Մայիսի 2-ին թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը եւ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրաչյա Աղաբեկյանը հանդիպել են երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդ Անդրեա Մոկանուի հետ` Ռումինիա:

Ավետ Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդին են ներկայացրել թիվ 6 ԸԸՀ-ի` գոյություն չունեցող շենքերում գրանցված մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելու խոչընդոտների առկայության վերաբերյալ իրենց դիմումի արձագանքը եւ դիմումի հետագա ընթացքը:

Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին տեղեկացրել են նաեւ այն մասին, որ ընտրացուցկներում առկա է 252 մահացած անձանց անուններ, որոնից ցուցակներից հանվել է միայն 92-ի տվյալները:

Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին ներկայացրել են նաեւ Ոստիկանության արձագանքը` կալանավորների եւ զինծառայողների վերաբերյալ Պողոսյանի շտաբի կողմից իրենց ուղղված դիմումին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի ուշադրությունն են հրավիրել նաեւ մի շարք բնակարաններում անհայտ անձանց գրանցումների բազմաթիվ փաստերի վրա: Մասնավորապես, տեղեկացվել է, որ ընտրացուցակներում` տարբեր հասցեներով գրանցված բազմաթիվ անհայտ անուներ կան, որոնց այդ բնակարանների սեփականատերերը չեն ճանաչում:

Ավելին, բնակարանների սեփականատերերից 6-ը գրավոր դիմումներ են ներկայացրել Աղաբեկյանին, ինչից հետո վերջինս դիմել է Ոստիկանություն` պահանջելով գրանցումից հանել գրանցված անհայտ անձանցից 82-ի տվյալները, նշելով, որ ինքը 6 սեփականատերերից ունի համապատասխան դիմում բողոքներ: Ոստիկանությունը պահանջել էր այդ 6 դիմումները, սակայն Պողոսյանի շտաբի ներկայացուցիչը այդ դիմումները Ոստիկանությանը չէր փոխանցել` պնդելով, որ Ոստիկանությունը գրանցումից հանի իր կողմից նշված բոլոր 82-ին: Որոշ ժամանակ անց Ոստիկանությունը կամայական սկզբունքով ցուցակներից (Աղաբեկյանի կողմից նշված 82-ից) հանել է 6 հոգու անուն, ընդ որում, հետաքրքրականն այն է, որ նրանցից եւ ոչ մեկը Աղաբեկյանին դիմում ներկայացրած 6 հասցեատերերի բնակարաններում գրանցված անունները չեն եղել:

  1. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  2. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  3. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  4. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  5. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  6. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  7. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  8. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  9. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  10. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013