Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, որ Իրանի հետ սահմանին տանկեր է կենտրոնացրել, գրում է mignews.com-ը: Իրանական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանին մոտ 30 տանկ է նկատվել:
Սահմանամերձ շրջանի բնակիչներն անհանգստացած զանգահարել են Բաքու՝ փորձելով ճշտել տեղեկությունը: Ադրնեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը հերքել է այդ լուրը եւ անհիմն սադրանք անվանել:
