Իրաքի փոխնախագահ Տարիկ Ալ-Հաշեմին և նրա մի քանի թիկնապահի մեղադրանք է առաջադրվել վեց դատավորի և բազմաթիվ այլ մարդկանց սպանության համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերը»:
Քաղաքական գործիչին մեղադրանք է ներկայացվել հեռակա կարգով. վախենալով հետապնդումներից` Հաշեմին Բաղդադաից հեռացել էր դեռևս 2011 թվականի դեկտեմբերին, երբ տեղական հեռուստաընկերությամբ ցույցադրեցին նրա կողմնակիցներին, որոնք տեսախցիկի առջև խոստովանեցին, որ մասնակցել են սպանություններին: Փախչելով Բաղդադից` փոխնախագահը սկզբում թաքնվել էր Իրաքի հյուսիսում, այնուհետև Կատարում և Թուրքիայում:
Իրաքի արդարադատության նախարարության ներկայացուցիչների խոսքերով, փախուստի դիմած քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքը հիմնվում է իր օգնականների և թիկնապահների ցուցմունքների վրա, որոնք հետաքննության ժամանակ «ընդունել են իրենց մեղքը» և պատմել, որ հանցագործությունը կազմակերպել է իրենց ղեկավարը:
Իրաքյան բանտերում այժմ գտնվում է նվազագույնը 73 մարդ, որոնք նախկինում եղել են փոխնախագահի շրջապատից:
Հաշեմին` իրաքցի սունիների քաղաքական առաջնորդը, հայտարարում է, որ այս բոլոր մեղադրանքները շիա վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի ձեռնարկած հալածաքների մի մասին են: Նա պատրաստակամություն է հայտնել ներկայանալ դատարան և ապացուցել իր անմեղությունը, սակայն պայմանով, որ դատական գործընթացը տեղի է ունենալու Քիրքուքում, որտեղ հիմնականում ապրում են սունի արաբներ և քրդեր: Սակայն Մալիքին մերժել է այդ առաջարկը` պահանջելով դատն անցկացնել Բաղդադում:
