Մայիսի 1-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնել է Ադրբեջանը: Ադրբեջանն առաջին հետխորհրդային երկիրն էր, որը ընտրվեց ԱԽ ոչ մշտական անդամ: Իր նոր պարտականություններին Ադրբեջանն անցավ այս տարվա հունվարի 1-ին:
ՄԱԿ-ի ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ում Ադերբեջանի ներկայացուցիչ Աղշին Մեհդիևը ԱԽ-ում Ադրբեջանի նախագահությունն անվանել է «պատմական կարևոր իրադարձություն» և պատմել ծրագրերի մասին, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքին, Հյուսիսիային Աֆրիկային, Բալկաններին:
