Մեծ դաշինքը չկայացավ

    • Քաղաքականություն - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 10:31

Հանրապետական կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստանը չկարողացան պայմանավորվել, քանի որ չափազանց մեծ են հավակնությունները, եւ բավական շատ է սուբյեկտիվ ատելությունը: Հանրապետական կուսակցությունում շատերը վաղուց հնարավոր չէին համարում Քոչարյանի վերադարձը ակտուալ քաղաքականություն: Քոչարյանը մշտապես արհամարհանք էր ցուցաբերում այդ մարդկանց հանդեպ: Ընդհանրապես, այդ մարդկանց վրա է Քոչարյանի եւ Սարգսյանի միմյանցից հեռանալու պատասխանատվությունը:

Ներկայում, Հայաստանում ձեւավորվել է կեղծ դրամատիզմի եւ քաղաքական ձեւակերպումների տեսակետից լիովին անհասկանալի նպատակների համար պսեւդոպայքարի իրավիճակ: Տվյալ իրավիճակից առավելագույն օգուտ կստանա ՀՀՇ-ն, կամ ինչպես ներկայում են նրան անվանում` ՀԱԿ-ը: Հնարավոր է, նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը չունի ժամանակի ռեզերվ եւ տրամադրություն տվյալ իրավիճակը սեփական նպատակներով օգտագործելու համար: Ըստ ամենայնի, դրանից կօգտվեն նրա «զինակիցներն» այսպես կոչված ՀԱԿ-ից, ինչն իրենից ներկայացնում է նոր «պապլավոկ» երրորդ ձեռքի ոչ այնքան ինքնուրույն գործիչների համար:

Դրա հետ մեկտեղ, կարելի է սպասել, որ խորհրդարանի ընտրությունից հետո ՀՀԿ-ի եւ Բարգավաճ Հայաստանի միջեւ խզվածքն ավելի է մեծանալու, եւ դրանից օգտվելու են լիովին անպետք խմբեր, որոնք մտադիր են հետագայում էլ ձուկ որսալ պղտոր ջրում:

Երկկուսակցական համակարգը Հայաստանում մոտ ժամանակում, եւ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, կարող էր հաջող արտաքին քաղաքականություն վարելու համար կարեւոր հանգամանք դառնալ, նկատի ունենալով հնարավոր արտաքին քաղաքական նախապատվությունները, որոնք առավել բազմազան են, քան մեկնաբանվում են:

Այս երկու խմբավորումների անիմաստ հակադրման արդյունքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբավորումը կարող է հայտնվել խորհրդարանում, ինչը կապահովի Ղարաբաղը հանձնելու թեմայով գաղափարների ու թեզերի ներդրում, ընդ որում` անբռնազբոսիկ տեսքով:

Հնարավոր է, տվյալ իրավիճակն այնքան էլ անիմաստ չի լինի, եթե գտնվեն կազմակերպված խմբեր, որոնք կօգտվեն Լեւոն Տեր-Պետրոսյանի խմբավորման քաղաքական ճղճիմությունից, ջրի երես հանելու բոլոր նրանց, ովքեր մտադիր են աջակցել այդ գաղափարներին ու թեզերին: Սակայն, նման խմբեր առայժմ չեն երեւում հայկական իրականության հորիզոնում:

Նման ուժ անկասկած կձեւավորվի, սակայն գալիս է բավական վտանգավոր ժամանակ, երբ ոչ միայն բնակչությանը, այլեւ քաղաքական դասին (կամ այն, ինչ մեզանում կոչվում է քաղաքական դաս) կշփոթեցնեն: Սակայն, ամեն դեպքում, հենց Քոչարյանի վրա է ընկնում հնարավոր դաշինքի եւ բավական հետաքրքիր խաղի չկայացման զգալի պատասխանատվությունը, խաղ, որը կարող էր խաղարկվել միջազգային քաղաքականության մեջ:

Այսպես թե այնպես, Հայաստանում դեռ կտեսնենք իրավիճակ, երբ քիչ թե շատ գործունակ քաղաքականության փոխարեն ստիպված ենք լինելու ընդունել երկարատեւ քաշքշուկի հերթական փուլը` ռազբորկաներով, ծեծուջարդով եւ ստորացուցիչ դիմումներով առ արտաքին շահագրգիռ կողմեր: Հայաստանի դիրքերը թուլանում են, եւ հնարավոր է ներքին հակասությունները թույլ չեն տա որեւէ մեկին հանձնել Ղարաբաղը եւ մնացած բաները: Կարող էր ավելի լավ լինել, սակայն դա թույլ չտվեցին, ինքներս թույլ չտվեցինք, հնարավոր է արտաքին բարեկամներն էլ մի քիչ օգնեցին, սակայն հիմնականում ինքներս թույլ չտվեցինք խելացի քաղաքականություն, առանց ՀՀՇ-ի կապիտուլյանտների մասնակցության:

  1. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013
  2. Աշխատաժողով միջուկային էներգիայի հարցերի շուրջ
    Ջոն Հեֆերնը առիթ ունեցավ ներկա գտնվելու Միացյալ Նահանգներում գտնվող միջուկային ռեակտորի հետ հեռահար կապի հաստատմանը:
    17:18 23/05/2013
  3. Մաքսային միության «ձրի պանիրը»
    Ռուսաստանի քայլերն ուղղված են նրան, որպեսզի Հայաստանին ու մյուսներին «համոզեն» Մաքսային միության անայլընտրանքայնության մեջ:
    16:10 23/05/2013
  4. Ռուսաստանի հեղինակությունն աշխարհում նվազում է
    BBC-ի համաշխարհային ծառայության պատվերով աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցման տվյալը պարզել է
    14:50 23/05/2013
  5. ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:43 23/05/2013
  6. Անգլիայում հակաիսլամական ելույթներ են տեղի ունեցել
    Լոնդոնի Վուլվիչ շրջանում՝ զինվորականի սպանության վայրում, որը որակվել է որպես ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
    08:48 23/05/2013
  7. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  8. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  9. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  10. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013