Աղվան Վարդանյան. «Երկիրը ցնցումների չտանենք»

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 30 Ապրիլի 2012, 21:54

Այսօր, «Հայելի» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մինչեւ հարցերին պատասխանելը ՀՅԴ քարոզչության համակարգող Աղվան Վարդանյանն անդրադարձավ մի քանի թեմաների:

Նախ նա կոչ արեց ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր քաղաքական ուժերին պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները: «Մենք դուրս չենք եկել վերջին ճակատամարտի, բոլորս մեր երկրի քաղաքացիներն ենք եւ պետք է կարողանանք պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները: Ընտրություններն ավարտվելու են, եւ մենք շարունակելու ենք ապրել կողք-կողքի»,-նշեց Վարդանյանը եւ ընգդծեց, որ նման խոսքեր ասում է, քանի որ լարվածության մեծացում է նկատում թե՛ որոշ ընտրատարածքներում, թե՛ քաղաքական որոշ ուժերի միջեւ:    

Երկրորդ կարեւոր թեման, որի մասին խոսեց Աղվան Վարդանյանը, վերաբերում էր ՀՅԴ-ի քարոզչությանը, որը նա գնահատեց բավական արդյունավետ:

«Մենք կարողացել ենք հասարակությանը ներկայացնել ՀՅԴ-ի առավելությունները, տարբերությունները այլ քաղաքական ուժերից, ինչն էլ ընկալվում է հասարակության կողմից: Մեր նախընտրական ծրագիրն, իրոք, հիմնարար եւ իրատեսական փաստաթուղթ է՝ մշակված վերլուծությունների, հաշվարկների, ուսումնասիրությունների հիման վրա: Ցավոք, այլ քաղաքական ուժեր հրաժարվեցին ծրագրային դրույթների շուրջ բանավեճերից: ՀՅԴ-ի ծրագիրը ամենափաստարկվածն է, բովանդակությամբ շատ ուժեղ եւ ուղղված է մեր հասարակության բոլոր սոցիալական շերտերին»,- նշեց Աղվան Վարդանյանը եւ վստահեցրեց, որ իրենք չեն ասել մի բան, որ հնարավոր չէ իրականացնել առաջիկա հինգ տարիներին:

Աղվան Վարդանյանը անդրադարձավ ԶԼՄ-ների աշխատանքին եւ ցավով նշեց, որ ԶԼՄ-ների մեծ մասը ուղղորդվում է մեկ կենտրոնից, հստակ ուղղվածությամբ, ինչն էլ հետագա տարիներին բացասաբար է անդրադառնալու ազատ ԶԼՄ-ների ինստիտուտի ձեւավորման վրա:

ՀՅԴ քարոզչության համակարգողը խոսեց նաեւ ուղղորդված սոցհարցումների մասին. որոշակի կենտրոններ փորձում են հոգեբանական ազդեցություն թողնել մարդկանց վրա: 
«Նախորդ ընտրությունների ժամանակ էլ սոցհարցումներ էին անում եւ ասում, որ ՀՅԴ-ն հինգ տոկոս ձայն ունի: Ընտրությունները ավարտվեցին, ՀՅԴ-ն հավաքեց 13,5 տոկոս: Մարդկանց մի խումբ կա, որը սոցհարցումներ պատվիրելով, սեւ PR անելով, ԶԼՄ-ներին ուղղորդելով՝ դրանից հաճույք է ստանում: Իրականում նրանք այս երկրի հոգսերով չեն ապրում, ուրիշ խնդիր են լուծում, մեղքն իրենց վիզը»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Նա անդրադարձավ նաեւ վերջին շրջանում ՀՅԴ-ի դեմ ակտիվացող հակաքարոզչության թեմային:
«Փորձում են անձնավորված վատաբանել մեր առաջին դեմքերին: Փորձում են շահարկել մեր` ժամանակին իշխանության մեջ լինելու հանգամանքը: Ոմանք էլ փորձում են հակասություններ գտնել ՀՅԴ-ի ղեկավարության եւ մեր շարքերի միջեւ: Մոռացե՛ք, ՀՅԴ-ի շարքերի եւ ղեկավարության միջեւ պառակտում հնարավոր չէ մտցնել, դրա համար ոչ մի հիմք չկա»,- նկատեց Վարդանյանը:

Նա նշեց, որ վերջին քսան տարիներին նման փորձեր շատ են արվել, բայց ՀՅԴ-ն ապացուցել է, որ միասնական թիմ է:
«Այսօր ՀՅԴ-ն ունի 6000-6500 անդամ, երբեք էլ դրանից ավելի չենք եղել, բայց նախորդ ընտրությունների ժամանակ հավաքել ենք 178000 ձայն: Այս անգամ ավելի շատ ենք հավաքելու»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՅԴ-ի` իշխանության մաս կազմելու տարիներին, Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ այո, իրենք ժամանակին եղել են իշխանության մեջ եւ ամբողջությամբ պատասխանատու են եղել իրենց ոլորտների համար: Չկա մի հարց, որ պատասխանը չունենա. «Այսօր մենք ընդդիմություն ենք, ամենաիսկական ընդդիմությունը»,- վստահեցրեց նա եւ նկատեց, որ հասարակությանը փորձ է արվում ցույց տալ, թե ընդդիմությունը նա է, ով հայհոյում է, փողոցներից դուրս չի գալիս, երկիրը տանում է ցնցումների: «Դա իրական ընդդիմություն չէ, դա ուրիշ բան է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով իրենց թիմին՝ Վարդանյանը նշեց, որ եթե այլ կուսակցություններում ցուցակների ձեւավորման ժամանակ ներքին վեճեր են առաջանում, դժգոհության դրսեւորումներ, ՀՅԴ-ի պարագայում այդպիսի բան չկա: Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՅԴ համամասնական ցուցակում չկան Հրանտ Մարգարյանը, Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, Արթուր Աղաբեկյանը, Ալվարդ Պետրոսյանը, Հրայր Կարապետյանը, Սպարտակ Սեյրանյանը, Նորայր Դավիդյանը, բայց դա չի նշանակում, թե նրանք քարոզչական աշխատանքներին չեն մասնակցում: Ընդհակառակը, գիշեր-ցերեկ մարզից մարզ, գյուղից գյուղ Դաշնակցության  քարոզչությունն են անում, որովհետեւ ՀՅԴ-ն միայն խորհրդարան մտնելու համար չէ:

Աղվան Վարդանյանը բացառիկ կարեւոր է համարում, որ ընտրություններն անցնեն նորմալ, առանց ցնցումների, եւ մենք մայիսի 7-ին առաջին անգամ ասենք՝ ՀՀ-ում եղան ազատ եւ արդար ընտրություններ: Նա կարեւոր է համարում նաեւ, որ երկիրը չհայտնվի ցնցումների մեջ, եւ մենք արտաքին ճնշման չենթարկվենք: Ազատ եւ արդար ընտրությունների համար ՀՅԴ-ն անելու է ամեն ինչ:

Աղվան Վարդանյանը հայտնեց նաեւ, որ թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն սատարելու է Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը: «Նա անկախ մարդ է, անկուսակցական, կարծում եմ՝ նրա նման պրոֆեսիանալ լրագրողի ներկայությունը դրական կլինի ԱԺ-ում»,- նշեց Աղվան Վարդանյանը:

  1. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  2. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  3. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  4. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  5. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  6. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  7. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  8. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013
  9. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  10. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013