Reuters-ի Թեհրանի բյուրոյի ղեկավարը դատարանի առաջ է կանգնելու

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 30 Ապրիլի 2012, 16:54

Ռոյթեր լրատվական գործակալության իրանական բյուրոյի ղեկավար Փարիզ Հաֆեզին մոտ օրերս կանգնելու է դատարանի առջև` կապված հրապարակված հոդվածի վերնագրի հետ, որտեղ մարտարվեստ սովորող իրանցի կանանց անվանվել էին ապագա վարձու մարդասպաններ: Այս մասին հայտնում է «Ռիո Նովոստին»` հղում կատարելով իրանական Press TV հեռուստաընկերությունը:

Մարտի վերջին Իրանի իշխանությունները տեսանյութի և հոդվածի հրապարակումից հետո հետ են վերցրել Թեհրանում Ռոյթեր գործակալության բոլոր լրագրողների հավատարմագրերը` նինձյա-կանանց վերաբերյալ սխալ վերնագրի պատճառով:

Մարտարվեստի ակումբի խնդրանքով, որտեղ նկարահանվել էր տեսանյութը` «Հազարավոր նինձյա-կանայք պարապում են, որպեսզի դառնան իրանցի վարձու մարդասպաններ» վերանգիրը միանգամից փոխել են հետևայլի` «Երեք հազար նինձյա-կին պարապում է Իրանում»: Չնայած գործակալությունը ուղղել էր իր սխալը, սակայն Իրանի մշակույթի նախարարությունը հետ է վերցրել Ռոյթեր գործակալություն բոլոր 11 իրանցի աշխատակիցների հավատարմագրերը:

Իրանի իշխանությունների տվյալների համաձայն, Հաֆեզին դատարանի առջև պատասխան է տալու Իրանի կառավարության հասցեին արված կեղծ մեղադրանքների համար:

Գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը ավելի վաղ ընդունել էր Ռոյթերի սխալը`  տեղի ունեցածն անվանելով «շատ լուրջ միջադեպ»: Նա նաև հայտնել է, որ գործակալության ներսում ստուգումներ են անցկացվել այդ դեպքի առնչությամբ և խոստացել են թույլ չտալ նմանատիպ միջադեպի կրկնություն:

Նրա խոսքերով, գործակալությունը բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ` լրագրողների հավատարմագրերի վերականգնելու համար:

  1. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  2. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  3. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  4. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  5. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  6. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  7. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  8. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  9. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  10. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013