Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկից հետո հրաժարվել է մեկնել Ուկրաինա, որտեղ մայիսի 11-ից 12-ը Յալթայում կայանալու է Կենտրոնական Եվրոպայի պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Պատճառը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակն է, ում բանտի աշխատակիցները, իբր, ծեծի են ենթարկել, գրում է Ռոյթերը:
Ավելի վաղ էլ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն էր հրաժարվել Ուկրաինա այցից՝ որպես բողոքի նշան Խարկովի քրեակատարողական հիմնարկում Տիմոշենկոյի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի: Նշվում է, որ Գաուկն իր մերժումը համաձայնեցրել է կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Տիմոշենկոն 2011թ հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 2009թ Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելիս լիազորությունները չարաշահելու համար: 2011թ դեկտեմբերի վերջից նա պատիժ է կրում Խարկովի բանտում: Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը՝ Ալեքսանդրը, 2012թ քաղաքական ապաստան է ստացել է Չեխիայում:
