Դամասկոսում պայթյունի հետեւանքով 11 մարդ է զոհվել

  • Քաղաքականություն - 28 Ապրիլի 2012, 10:48

Առնվազն 11 մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկում հնչած պայթյունի հետեւանքով, գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով սիրիական պետական հեռուստատեսությանը: Մոտ 30 մարդ էլ վիրավորվել է: Ենթադրվում է, որ Միդան թաղամասում պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Ռումբը պայթել է այն վայրում, որտեղ հաճախ նախագահ Բաշար Ասադի դեմ տեղի են ունենում բողոքի ցույցեր: