Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրասնոդարի երկրամասի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչեւին նշանակել է Աբխազիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Տկաչովն Աբխազիային սահմանակից Կրասնոդարի երկրամասը գլխավորում է 2000 թվականից: Փաստացի, Ռուսաստանը ֆորմալ կերպով Աբխազիան ներառել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետի պատասխանատավության ոլորտում:
