ՀՀ ԱԺ փոխնախագահի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետին

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 14 Մարտի 2012, 18:16

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի “Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող”:

Թուրք պաշտոնյան ասել է, որ “Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է”: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից”:

Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

“Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա`ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը:

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի “օկուպացված” լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը”: Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից”:

  1. Նոր ասպարեզ ցեղասպանության հարցի քննարկման համար
    Եվրամիությունն ու եվրոպական պետությունները երկար ժամանակ է, ինչ հանդիսանում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության քննարկման ասպարեզ:
    10:33 19/06/2013
  2. Երեք նախագահները երկարաձգեցին Ղարաբաղի ստատուս-քվոն
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ Օբաման, Օլանդը եւ Պուտինը, հանդես են եկել Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:
    18:48 18/06/2013
  3. Համանախագահների հայտարարությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ
    Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, խոր ափսոսանք են հայտնում
    18:35 18/06/2013
  4. ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը համանախագահների հայտարարության վերաբերյալ
    Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։
    18:21 18/06/2013
  5. Տրակտորների տիրակալը Ղարաբաղի մասին
    Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ:
    17:57 18/06/2013
  6. Կիմ Չեն Ընը կորեացի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը:
    17:46 18/06/2013
  7. Թուրքիայի ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել
    Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներն այսօր Ստամբուլում եւ Անկարայում զանգվածային ձերբակալություններ են սկսել:
    16:41 18/06/2013
  8. ԶԼՄ-ներ. Օբաման Պուտինի ելույթի ժամանակ ծամոն էր ծամում եւ լրիվ այլ կողմ էր նայում
    Իր հերթին Օբաման Պուտինի ելույթի ժամանակ լրիվ այլ կողմ էր նայում եւ ծամոն էր ծամում:
    16:15 18/06/2013
  9. Ռուսաստանը գրոհի է անցել Հայաստանի դեմ
    Ռուսական գազային հրեշն այժմ էլ է Հայաստանում գազի գնի հետ մանիպուլյացիաներ անում:
    12:29 18/06/2013
  10. Իրանը հերքել է Սիրիա զինվորներ ուղարկել մասին լուրերը
    Իրանի իշխանություններն ուժեր չեն ուղարկել Սիրիա կառավարական զորքերին աջակցելու համար:
    12:11 18/06/2013