Երկու հայ Աբխազիայի խորհրդարանում

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 12 Մարտի 2012, 17:42

Աբխազիայի ԿԸՀ-ն երեկ հայտարարել է մարտի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Քվեարկության ընթացքը վեարհսկել են մի շարք բարձաստիճան դիտորդներ տարբեր երկրներից՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կալաշնիկովը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Ալեքսանդր Պոչինոկը եւ Վիկտոր Օզերովը, Տուվալուի վարչապետի ավագ քարտուղար Իսայա Տաապեն, Հայաստանի Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ Արայիկ Սարգսյանը:

Խորհրդարանի 35 տեղերին հավակնում էին 148 թեկնածուներ: Ընդամենը առաջադրվել է 156 թեկնածու, որոնցից ԿԸՀ-ն գրանցել է 148-ին: Ընտրություններից 2 օր առաջ երկու թեկնածու հանել են իրենց թեկնածությունը:

114 պատգամավորներ առաջադրվել են ընտրողների խմբերի նախաձեռնությամբ, 34-ը՝ հանրապետության քաղաքական կուսակցությունների կողմից (11-ական թեկնածու առաջադրել էին Եդինայա Աբխազիան եւ Աբխազիայի ազգային միասնության ֆորումը, 6-ական թեկնածուներ՝ Կոմունիստական կուսակցությունը եւ Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը):

Ընտրությունների արդյունքում Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել 2 հայեր՝ Ռոբերտ Յայլայանը եւ Վաղարշակ Քյոսյանը: Հայերի 3-րդ թեկնածուն՝ Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը դուրս է եկել 2-րդ փուլ, որտեղ պայքարելու է լրագրող Լ. Գալուստյանի հետ: 35 ընտրատեղամասերից 21-ում Աբխազիայի ԿԸՀ-ն երկրորդ փուլ է հայտարարել: Ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու մարտի 24-ին:

Արայիկ Սարգսյան, Միջազգային դիտորդ, հատուկ Lragir.am-ի համար, Սուխում, Աբխազիա

  1. Երեք նախագահները երկարաձգեցին Ղարաբաղի ստատուս-քվոն
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ Օբաման, Օլանդը եւ Պուտինը, հանդես են եկել Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:
    18:48 18/06/2013
  2. Համանախագահների հայտարարությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ
    Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, խոր ափսոսանք են հայտնում
    18:35 18/06/2013
  3. ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը համանախագահների հայտարարության վերաբերյալ
    Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։
    18:21 18/06/2013
  4. Տրակտորների տիրակալը Ղարաբաղի մասին
    Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ:
    17:57 18/06/2013
  5. Կիմ Չեն Ընը կորեացի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը:
    17:46 18/06/2013
  6. Թուրքիայի ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել
    Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներն այսօր Ստամբուլում եւ Անկարայում զանգվածային ձերբակալություններ են սկսել:
    16:41 18/06/2013
  7. ԶԼՄ-ներ. Օբաման Պուտինի ելույթի ժամանակ ծամոն էր ծամում եւ լրիվ այլ կողմ էր նայում
    Իր հերթին Օբաման Պուտինի ելույթի ժամանակ լրիվ այլ կողմ էր նայում եւ ծամոն էր ծամում:
    16:15 18/06/2013
  8. Ռուսաստանը գրոհի է անցել Հայաստանի դեմ
    Ռուսական գազային հրեշն այժմ էլ է Հայաստանում գազի գնի հետ մանիպուլյացիաներ անում:
    12:29 18/06/2013
  9. Իրանը հերքել է Սիրիա զինվորներ ուղարկել մասին լուրերը
    Իրանի իշխանություններն ուժեր չեն ուղարկել Սիրիա կառավարական զորքերին աջակցելու համար:
    12:11 18/06/2013
  10. Բրազիլիայի տասնյակ քաղաքներում ցույցեր են տեղի ունենում
    Ռիո դե Ժանեյրոյում փողոց է դուրս եկել մոտ 6000 մարդ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակցիան ցրելու համար:
    11:42 18/06/2013