Ելույթ ունենալով 50 հազար մարդու առջև Վիլպինտում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անդրադարձել է “հայերի խոցված հիշողությանը”:
Մարտի 11-ին Նախագահ Սարկոզին նախագահական քարոզարշավի շրջանակում հանդիպել է Վիլպինտ քաղաքի ընտրողների հետ և հղում կատարելով Շառլ դը Գոլի օրոք մշակույթի նախարար Անդրե Մալրոյի “Ֆրանսիան Ֆրանսիա է քանի դեռ պայքարում է այլոց համար” հայտարարել է, “Ֆրանսիան պետք է լինի ժողովուրդների կողքին, ազատության կողքին, արդարության կողքին: Այսօր Ֆրանսիան պետք է լինի Սիրիայի ժողովրդի կողքին: Մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ֆրանսիան պետք է անզիջում լինի Իսրայելի անվտանգության պաշտպանության հարցում: Այն պաշտպանելու է Պաղեստինի պետության սկզբունքը: Այն պաշտպանելու է սեռերի հավասարությունը, կրոնի ազատությունը, խաղաղ ապրելու արևելյան քրիստոնեաների իրավունքը: Ուստի ես պաշտպանում եմ խոցված հիշողությունը հայերի, Ֆրանսիայից դուրս այնտեղ, որտեղ ստրկություն կա:”
Նախքան նախագահի ելույթը, շատերն են աջակցություն հայտնել Նիկոլա Սարկոզիի թեկնածությանը, այդ թվում ռեժիսոր և Սեզար ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը:
Հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվել է Ֆրանսիայի մի շարք հեռուստաալիքներով:
