Աշոտ Մանուչարյան. Մադրիդյան սկզբունքները աղետալի են Հայաստանի ու Ղարաբաղի համար

  • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 15 Հունիսի 2011, 13:39
“Մադրիդյան սկզբունքերը աղետալի են Հայաստանի ու Ղարաբաղի համար: Պետք է սկզբունքորեն փոխվի Հայաստանի քաղքականությունը: Հայաստանը քաղաքականություն ունեցողից վեր է ածվել ֆուտբոլի խաղադաշտի ու գնդակի ուրիշների խաղի համար”, այսօր լրագրողներին ասել է Աշոտ Մանուչարյանը, խոսելով Ղարաբաղի ու տարածաշրջանային խնդիրների մասին:
 
Մանուչարյանը նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի նպատակները տարածաշրջանում համընկնում են, սակայն Ռուսաստանը խորքային նպատակները չի իրականացնում, այլ ընթացիկ, որը Հայաստանի շահից չէ: “Իրանը ազատագրված տարածքները համարում է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, իսկ եթե այդ տարածքները ուրիշի վերահսկության տակ լինեն, ապա Իրանը նշում է, որ բազմաթիվ մարդիկ կան, որոնք կցանկանան բնակվել այդտեղ”, ասում է Մանուչարյանը` ավելացնելով, որ Իրանը ցույց տվեց, որ ինքն էլ իր գործիքներն ունի:
 
Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցում զարգացումները մեր դեմ են: “Ժամանակին մենք պատասխաններ էինք ձևավորում Ադրբեջանի համար, որի շնորհիվ Ալիևը իր ժողովրդին ասելիք ուներ”, ասել է նա: Բանախոսի կարծիքով, Հայաստանը պետք է կովկասյան քաղաքականություն վարի, ինչպես նախկինում:
 
Նա կարևորել է նաև սփյուռքի գորոծոնը և նշել, որ այն Հայաստանի քաղաքականության հզոր գործիքներից մեկը պետք է դառնա: Այդ գործին նպաստելու է Հայաստանում կառուցված ԱՄՆ հսկայական դեսպանատունը, որը պետք է կապող օղակ դառնա Հայաստանի ու սփյուռքի միջև: