ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԱՆՔԵՐԻՆ

  • Քաղաքականություն - 03 Մայիսի 2011, 11:50
Իսրայելի արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար Պինչաս Ավիվին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ:
 
Խաղաղ կարգավորումը մեծապես կնպաստի Կովկասի տարածաշրջանային կայունությանը եւ համագործակցությանը:
 
Իսրայելը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քայլերը` ուղղված հանդիպումների, զրույցների եւ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համաձայնեցված լուծման հասնելուն:

Ամենաընթերցվածը