С-300ПМУ2 ФАВОРИТ ԳՆԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԴԱՅԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

  • Քաղաքականություն - 05 Օգոստոսի 2010, 18:53
Օրերս հայրենական և արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառելու С-300ПМУ2 «Фаворит» հակաօդային համակարգերի երկու դիվիզիոն (http://www.lenta.ru/articles/2010/08/02/s300/): Մյուս կողմից Հայաստանը արդեն պաշտոնապես հաստատեց, որ փոփոխվելու է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին պայմանագիրը, և Հայաստանը իրավունք է ստանալու պաշտպանական նպատակներով օգտագործել Գյումրիում գտնվող նույն «Фаворит» համակարգերը: Ճիշտ է, դրա հետ զուգահեռ, նոր պայամանգրով ռուսական զորքերը կմնան Հայաստանում 49 տարի` անկախ Հայստանի ցանկությունից (http://cdaily.am/home/paper/2010_07_31/news/20667/):  Բացի այդ, զուգահեռաբար, սկսեցին տեղեկություններ պտտվել առ այն, որ Հայաստանի բանակն ունի 2 դիվիզիոն С-300 և մեր օդային տարածքը լավ պաշտպանված է:
 
Նախևառաջ, անհրաժեշտ է հստակեցնել, որ С-300-ը դա հակաօդային համակարգ է, որը արտադրվում է ավելի քան 30 տարի և ունի տարբեր մոդիֆիկացիաներ: http://ru.wikipedia.org/wiki/С-300 կայքում կարելի է տեսնել, որ Հայաստանը ունեցածը հին, 1982 թվականի մոդել հանդիսացող С-300ПС համակարգերն են, որոնց մարտական հեռահարությունը չի գերազանցում 90 կիլոմետրը` ի տարբերություն Ադրբեջանին վաճառվող 1997 թվականին նախագծված С-300ПМУ2 «Фаворит»-ների 200 կիլոմետրի: Բացի այդ, С-300ПС-ները քիչ էֆեկտիվ են 3000 կմ/ժ արագություն զարգացնող Миг-25 կործանիչների դեմ, որոնցից կան Ադրբեջանի սպառազինությունում (http://ru.wikipedia.org/wiki/ВВС_Азербайджана):
 
Թեև Գյումրիյում տեղակայված ռուսական С-300-ները Ադրբեջանին վաճառվող նույն С-300ПМУ2 «Фаворит»-ն են` 200 կմ հեռահարությամբ, սակայն դրանք կարող են պաշտպանել Հայաստանի տարածքի միայն մի մասը: Դրանց հասու չի լինի հարավային Հայաստանի և Արցախի օդային տարածքը:  Եվ եթե նույնիսկ Հայաստանի ունեցած 90 կմ հեռահարության С-300ПС-ները տեղակայվեն այնպես, որ պաշտպանեն Գյումրիի С-300ПМУ2 «Фаворит»-ների ծածկույթից դուրս գտնվող տարածքը (Զանգեզուրն ու Արցախը), միևնույնն է դրանք, նպատակին չեն կարող ծառայել, քանի որ, ինչպես ասվեծ, բարոյապես հնացած են:
 
Բացի նրանից, որ ինչպես արդեն նշվեց` 300ПС-ները անարդյունավետ են Миг-25 կործանիչների դեմ, ըստ տարբեր տեղեկությունների, Ադրբեջանի օդուժի զինանոցում կան ամերիկայն AGM-88 HARM և սովետական Х-58Э հակառադիոլոկացիոն (հակահակաօդային) հրթիռներ, որոնց հեռահարությունը համապատասխանաբար 106 և 120 կիլոմետր է (http://en.wikipedia.org/wiki/AGM-88_HARM, http://ru.wikipedia.org/wiki/Х-58): Նման հրթռներով կարելի է օդից չեզոքացնել С-300ПС հակաօդային համակարգերը` նույնիսկ չմտնելով վերջիններիս հեռահարության տարածք:
 
Փոխարենը քարտեզին նայելով դժվար չէ տեսնել, որ եթե Ադրբեջանը գնվելիք С-300ПМУ2 «Фаворит»  դիվիզիոններիս մեկը տեղակայի Գանձակում, կամ Նախիջևանում, ապա խոցելի կդարձնի Արցախի ամբողջ և Հայաստանի համարյա ամբողջ օդային տարածքում գտնվող ինքնաթիռներին: Հայկական օդուժի ինքնաթիրները խոցելի կդառնան Ադրբեջանի ՀՕՊ-ի համար օդակայանից օդ բարձրանալու պահից ի վեր (շփման գոտիի մասին խոսք էլ չկա):
 
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը արդեն իսկ ունի շուրջ 100 մարտական ինքաթիռներ և մտադրված է դեռ ավելացնել իր զինանոցը Ռուսական Су-30 բազմաֆուկնցիոնալ ինքնաթիռներով (http://www.aviamail.ru/news/2009-02-15-374), ապա մեծ ցավով կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը հեռու չէ մեր հետ հնարավոր պատերազմում օդային բացարձակ գերիշող դիրք ստանալուց (նույնիսկ այն դեպում, եթե Գյումրիում տեղակայված ռուսական ՀՕՊ-ը մեզ պաշտպանի, ինչին հավատալը շատ դժվար է):
 
Ստեղծված իրավիճակի համար դժվար է մեղադրել հայրենական ռազմական ղեկավարությանը, քանի որ С-300ПМУ2 «Фаворит»-ի մի դիվիզիոնի շուկայական գինը շուրջ 150 միլիոն դոլար է և այն առհասարակ մեր երկրի գրպանով չէ: Բայց փոխարենը, անհրաժեշտ է, որ մեր դիվանագետները միջոցներ ձեռնարկեն` Ռուսաստանին հիշյալ գործարքից ետ պահելու ուղղությամբ… Ի վերջո, եթե մենք Ռուսաստանի հետ 49 տարվա ռազմական համագործակցության պայմանագիր ենք կնքում, առանց այն ժամկետից շուտ խզելու հնարավորության, մեր թշնամիներին զենք ծախելը Ռուիսաստանի կեղմից պետք է բացառվի: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ հայ-ռուսական ռազմական գործընկերությունը առնվազն ձևական է և կամ այլ նպատակների է ծառայում, քան հնարավոր ագրեսորներից պաշտպանելն է:
 
Դանիել Իոաննիսյան

Ամենաընթերցվածը