ՀՅԴ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՃԱՆԱՊԱՐՀ /վիդեո/

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 11 Հունվարի 2010, 19:05
Ինչքան շուտ իշխանությունը ըմբռնի ձախողումների հետեւանքը, այնքան շուտ կազատենք հայ ժողովրդին փորձություններից: Այդ միտքը հունվարի 11-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանրահավաքի ընթացքում հնչեցրել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: “Այս գործընթացի մեջ, ինչպես մենք ասում էինք, թելադրող է Թուրքիան, որովհետեւ պահել է իր բոլոր լծակները ազդելու գործընթացի վրա, Հայաստանը կորցրել է իր բոլոր հնարավորությունները ազդել այս գործընթացի վրա”, ասում է Արմեն Ռուստամյանը, նշելով, թե եթե Հայաստանի իշխանությունը սխալից հետ կանգնի, ապա ժողովուրդը դա կհամարի տղամարդկություն եւ կգնահատի:
 
“Եվ մեր այսօրվա ցույցի եւ հանրահավաքի բուն նպատակն էլ սա է: Մենք այս հանրահավաքով եւ ցույցով եւս մեկ անգամ մեր իշխանություններին, Սահմանադրական դատարանի անդամների ուշադրությունն ենք բեւեռելու այն հնարավորությունների վրա, որոնց վրա հենվելով Սահմանադրական դատարանն արդեն իրավական վճիռ կարող է կայացնել եւ կասեցնել այս գործընթացը”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, իրենք իշխանությանը ցույց են տալիս գործընթացից դուրս գալու ճանապարհը: Ռուստամյանը հարց է տալիս, թե եթե արձանագրությունները նախապայման չունեն, եթե դրանց առարկան Թուրքիայի սահմանը ճանաչելը չէ, ապա իշխանությունն ինչու չի գնում վերապահումների ճանապարհով եւ վերացնում մտահոգությունները:
 
Բայց, Արմեն Ռուստամյանը նաեւ նշում է, որ վերապահումների իրավունք Հայաստանի խորհրդարանը, որը պետք է վավերացնի արձանագրությունները, չունի: “Ամբողջ աշխարհում այդպես է. այն մարմինը, որն իրավունք ունի վավերացնելու, նա էլ իրավունք ունի վերապահումներ առաջարկելու եւ իրականացնելու: Բայց դժբախտաբար, այսօրվա օրենքներով, դա նույնպես վերապահված է նախագահին: Ուրեմն միակ ճանապարհը այստեղ մնում է Սահմանադրական դատարանն այս ձեւով կասեցնի գործընթացը, հետ ուղարկի, որ նախագահը վերապահումներ անելով նորից սկսի այդ գործընթացը ներպետական”, ասում է Արմեն Ռուստամյանը:
 
Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարանը չանսա իրենց կոչին եւ արձանագրությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, մնում է մյուս փուլը. Ազգային Ժողովում հասնել նրան, որ պատգամավորները դեմ քվեարկեն խորհրդարանում: Դրա համար Դաշնակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել եւ քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել դրան: Ըստ Արմեն Ռուստամյանի, հավաքվել է մոտ 70 հազար ստորագրություն, բայց նա դա բավարար չի համարում եւ կոչում է քաղաքացիներին ամեն մեկն իր բնակավայրում միանա այդ  ստորագրություններին եւ դրանք ներկայացվեն տվյալ բնակավայրը ներկայացնող պատգամավորին: “Դժվար չէ ամեն մեկի համար այդ մի չնչին լուման բերել իր երեխաների ապագայի համար: Դա եկեք բերենք ամեն մեկս, այսօրվանից, այս պահից նոր թափ հաղորդենք այդ ստորագրահավաքին: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, սիրելի հայրենակիցներ, դա մեծ ազդեցություն է ունենում: Մեծ ազդեցություն է ունենում մեր ցույցը, մեր հանրահավաքը, որպեսզի կարողանանք սթափեցնել մեր համապատասխան մարմիններին, որ հետ կանգնեն այդ պրոցեսից”, ասում է Արմեն Ռուստամյանը: Նա հանրահավաքի մասնակիցներին մաղթել է, որ ընթացիկ տարին ավարտեն հայ-թուրքական արձանագրություններից հայ ժողովրդին ու Հայաստանը ձերբազատելով:
  1. Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի արձագանքը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ
    Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերմանը:
    19:20 19/06/2013
  2. Ստոպ, Մոսկվա, պետք չէ ստել
    Ռուսաստանում ադրբեջանական գլխավոր լոբբիստը վարչապետ Մեդվեդեւն է, իսկ Պուտինը, տվյալ դեպքում, երեւի նրա տեղակալը:
    18:57 19/06/2013
  3. Թուրքիայի ոստիկանության արցունքաբեր գազի պաշարները սպառվել են
    Թուրքիայի ոստիկանությունը գրեթե ամբողջությամբ սպառել է արցունքաբեր գազի պաշարները:
    16:59 19/06/2013
  4. Քենեդու հայտնի ելույթից ուղիղ 50 տարի անց Օբաման նույն վայրում կոչ կանի կրճատել միջուկային զինանոցները
    Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ իր ելույթի ժամանակ նա կոչ է անելու աշխարհին կրճատել միջուկային պոտենցիալը:
    16:48 19/06/2013
  5. Փհենյանը սպառնացել է սպանել Հիտլերի գրքի մասին լուրեր տարածողին
    Մենք մտադիր ենք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ֆիզիկապես ոչնաչցնելու այն զզվելի մարդկային ոչնչությանը:
    16:37 19/06/2013
  6. Մերկել. Գերմանիան Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարելու
    Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարելու:
    16:12 19/06/2013
  7. ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա
    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա
    16:04 19/06/2013
  8. Սոմալիի բանակն ու խաղաղարները հետ են գրավել ՄԱԿ-ի գրասենյակը
    Սոմալիի զինվորականները եւ Աֆրիկյան միության խաղաղարար ուժերը մայրաքաղաք Մոգադիշոյում վերականգնել են վերահսկողությունը ՄԱԿ գրասենյակի վրա:
    15:57 19/06/2013
  9. Սերժ Սարգսյանը «կգցի՞» Եվրոպային
    Սերժ Սարգսյանի հանդեպ Եվրոպայի անվստահությունը կարող է չար կատակ խաղալ ԵՄ-Հայաստան Ասոցիացիայի հետ:
    14:08 19/06/2013
  10. ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ
    13:29 19/06/2013