Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր

  • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 18:23
Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը: 

Բելառուսական պատվիրակությունը մայիսի 16-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր:

Ամենաընթերցվածը