ԵԽ-ն Եվրամիության ղեկավարությանն է ուղարկել Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ առաջարկությունները

  • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 17:41
Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Առաջարկություններում հատկապես շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել  մարդու հիմարար ազատություններն ու իրավունքները: 

Համաձայնագիրը պետք է  նպաստի կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և հիմարար ազատությունների համար պայքարի առաջընթացին:

Առաջարկություններն ընդունվել են Եվրախարհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: 

Ամենաընթերցվածը