Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան

  • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 11:59

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան: Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավինյանն Աստանայում կմասնակցի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին, որոնք տեղի կունենան մայիսի 16-18-ը:

Պատվիրակության կազմում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ԱԳ նախարարության աշխատակիցներ:   

Ամենաընթերցվածը