Ռումինիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

  • Քաղաքականություն - 16 Մայիսի 2018, 10:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլան, որում մասնավորապես նշվում է.

Հարգելի՛ վարչապետ,

Մեծ գոհունակությամբ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ձեզ և նոր կազմավորված կառավարությանը ձեր կարևոր առաքելության մեջ մաղթում եմ հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Ձեր երկրին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն և բարօրություն:

Համոզված եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են:

Ընդունեք, խնդրեմ, հարգելի վարչապետ, խորին հարգանացս հավաստիքը:

Վիորիկա Դանչիլա

Ամենաընթերցվածը