Իրանի առաջին փոխնագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

  • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018, 22:32

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ի վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, Ջահանգիրիի ուղերձում նշվում է, որ 2 պետությունների միջև հարաբերությունները մշտապես եղել են մտերիմ և բարեկամական:

«Ես լիովին համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ականատեսը կլինենք հարաբերությունների և համագործակցության ընդլայման»,- ասել է Իրանի առաջին փոխնախագահը:

Նա հաջողություն է մաղթել Հայաստանի վարչապետին, ինչպես նաև բարորություն հայ ժողովրդին:

Ամենաընթերցվածը