Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հունիսին հանդիպել ՀՀ ղեկավարությանը

  • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018, 20:04

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը, որքան հնարավոր է շուտ, վերսկսելու ակտիվ բանակցությունները:

Ամենաընթերցվածը