Կարևոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

  • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018, 17:44
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

· Վոլգոգրադ

· Եկատերինբուրգ

· Կազան

· Կալինինգրադ

· Մոսկվա

· Նիժնի Նովգորոդ

· Դոնի Ռոստով

· Սամարա

· Սանկտ Պետերբուրգ

· Սարանսկ

· Սոչի 

 Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

· oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,

· սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

· նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002 

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Ամենաընթերցվածը