Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

  • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018, 16:28
Իսպանիայի կառավարության Նախագահ Մարիանո Ռախոյի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ նորանշանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ պարոն Վարչապետ,

Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները՝ փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով:

Կարող եք վստահ լինել, պարո՛ն Վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ:

Խնդրում եմ ընդունել, պարո՛ն Վարչապետ, իմ խորին հարգանքի հավաստիքը:

Մարիանո Ռախոյ Բրեյ

Իսպանիայի Կառավարության Նախագահ

Ամենաընթերցվածը