ՆԱՏՕ-ի ռազմանավեր են մտել Վրաստանի Փոթի նավահանգիստ

  • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018, 11:11
Մայիսի 14-ին ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի (SNMG2) չորս նավ է ժամանել Վրաստանի Փոթի նավահանգիստ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել են Փոթիի քաղաքապետարանում, նավահանգիստ մտած նավախմբի կազմում են՝ ֆլագմանական նավը՝ HMS Duncan (Մեծ Բրիտանիա) էսկադրային ականակիրը, TCG Gemlik (Թուրքիա) ֆրեգատը, BGS Drazki (Բուլղարիա) ֆրեգատը и RS Regele Ferdinant (Ռումինիա) ֆրեգատը:

Այցի շրջանակում SNMG2-ի հրամանատարության ներկայացուցիչները՝ հրամանատար Մայքլ Ութլիի գլխավորությամբ, կայցելելեն Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության բազա, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնեն սահմանապահ ոստիկանության պետի եւ առափնյա պահպանության դեպարտամենտի ղեկավարության հետ:

«ՆԱՏՕ-ի նավերը Փոթիի նավահանգստում կգտնվեն մինչեւ մայիսի 18-ը եւ համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության հետ»,- նշել են քաղաքապետարանում: Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, սա ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերի առաջին այցը չէ Վրաստան: 2017 թվականի նոյեմբերին SNMG2 խմբի նավերը ժամանել էին Բաթումի նավահանգիստ:

Ամենաընթերցվածը