Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

  • Քաղաքականություն - 14 Մայիսի 2018, 19:14
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով  նիստի ընթացքում: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ դրական արդյունքի դեպքում խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության ներկայացուցիչ:

Ամենաընթերցվածը