Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարության կողմից ողջամիտ մոտեցում կտեսնենք. Էրդողան

  • Քաղաքականություն - 14 Մայիսի 2018, 17:13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այս օրերին գտնվում  է Մեծ Բրիտանիայում, Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝  Chatham House-ում հանդես է եկել լայնածավալ ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, «Թուրքիայի տարածաշրջանային և գլոբալ տեսլականը» խորագրով ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանին:

Մասնավորապես, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և բարօրության հաստատման բոլոր նախաձեռնություններին՝ հավելելով. «Այս պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարության կողմից ողջամիտ մոտեցում կտեսնենք»:

Ամենաընթերցվածը