Փաշինյանն ու Լուկաշենկոն հանդիպել են

  • Քաղաքականություն - 14 Մայիսի 2018, 15:02

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։

Բելառուսի կողմից ներկա են ԲՀ փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, ԱԳՆ ստորաբաժանման ղեկավար Ալեքսեյ Սամոսուևը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝  Փաշինյան-Լուկաշենկո հանդիպումից հետո կմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

Ամենաընթերցվածը