Թրամփը դիտարկել է Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերին հարվածելու տարբերակը

  • Քաղաքականություն - 16 Ապրիլի 2018, 13:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում ավիահարվածից առաջ դիտարկել է երկրում ռուսական ՀՕՊ համակարգերին հարվածելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրին:

Թրամփին գործողության տարբերակները ներկայացրել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը:

Թրամփը հավանություն է տվել տարբերակին, որով պետք է ռմբակոծության ենթարկվեին քիմիական զենքի արտադրության հետ կապված օբյեկտները:

Ամենաընթերցվածը