Մակրոնը Պուտինին ասել է, որ դա գաղտնիք է

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 19:55
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն է արել ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցի մասին, սիրիական Դումա քաղաքում Սիրիայի կառավարության քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Այդ մեղադրանքը Արեւմուտքը հնչեցրել է Սիրիայի իշխանության հանդեպ եւ ի վերջո հարված հասցրել դրա համար:

Երկու օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին Լավրովը հայտարարել է, թե քիմիական գրոհի մասին ունեցած վկայությունները ներկայացնելու Պուտինի հարցմանն ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ասել է, որ դա գաղտնիք է՝ «դա գաղտնիք է, առավել եւս դա մեր գաղտնիքն է», ըստ Լավրովի՝ Պուտինին ասել է Մակրոնը:

Ամենաընթերցվածը