Լավրովը հայտարարել է, որ Սկրիպալներին թունավորել են ՆԱՏՕ զինանոցում եղած նյութով

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 19:53
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե փորձաքննությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում ապաստան ստացած ՌԴ հատուկ ծառայության նախկին աշխատակից Սկրիպալին եւ նրա դստերը թունավորել են քիմիական նյութերով, որոնք առկա են ՆԱՏՕ անդամ երկրների զինանոցում:

«Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են BZ թունավոր քիմիկատի հետքեր, որոնք դասվում են Քիմիական զենքի կիրառման Կոնվենցիայով սահմանված քիմիական զենքի երկրորդ կատեգորիային: BZ-ն հանդիսանում է նյարդային-պարալիտիկ նյութ, որը մարդուն ժամանակավորապես հանում է շարքից: Հոգետոքսիկ էֆեկտը դրսեւորվում է կիրառումից 30-60 րոպե անց եւ գործում մինչեւ 4 օր: Այդ բաղադրությունը եղել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ այլ երկրների զինանոցում: ԽՍՀՄ-ում եւ ՌԴ-ում այդպիսի քիմիական միացությունների մշակում չի եղել», հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, Քիմիական զենքի արգելման Կազմակերպության ամփոփիչ զեկույց այդ տվյալները չեն ներառվել:

Լավրովը ասել է, որ ներկայացրել է շվեյցարական ռադիոլոգիական եւ քիմիառադոլոգիական կենտրոնի եզրակացությունը, որ արվել է ՔԶԱԿ ուղարկած նմուշների ուսումնասիրության հիման վրա:

Ամենաընթերցվածը