Արևմուտքի բոլոր հրթիռները Սիրիայում խոցել են նախատեսված թիրախները. Պենտագոն

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 17:49

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների վրա արձակված բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները: Այս մասին լրագրողների համար նախատեսված հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը:

«Հրթիռները հաջողությամբ խոցել են դրված բոլոր թիրախները», ասել է նա:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ կիրառվել է քիմիական զենք:

Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Ամենաընթերցվածը