«Գերազանց հարված էր». Թրամփը հայտարարել է, որ առաքելությունն իրականացված է

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 16:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիային հասցված դաշնակցային հրթիռային հարվածի մասին թվիթերյան գրառում է արել, որով «գերազանց իրականացված» է որակել հրթիռային հարվածը, ասելով, որ առաքելությունն իրականացված է:

«Շատ հպարտ եմ մեր բանակով, որը միլիարդների ծախսից հետո շուտով կլինի լավագույնը մեր երկրում, ինչպես երբեք: Ոչինչ եւ ոչ ոք նույնիսկ մոտ չի լինի», հայտարարել է Թրամփը:

Թրամփը Սիրիային հարված հասցնելու հրամանն արձակել է նախօրեին: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալի, Սիրիայի վրա արձակվել է 100 հրթիռ, թե օդից, թե ցամաքից: Հարված հասցրել են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի զինված ուժերը:

Ըստ տեղեկության մարդկային զոհեր չկան թե քաղաքացիական, թե զինվորական շրջանակներում:

Ամենաընթերցվածը