Մակրոնը չի չեղարկել այցը Ռուսաստան

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 14:33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Ռուսաստան, որը նախատեսվում է մայիսին, կկայանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Այս հանդիպումը հարցականի տակ առնված չէ»,- ասել է նախարարը:

Ծրագրվում է, որ Մակրոնը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսին՝ Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակում:

Ֆրանսիացի գործընկերոջը հրավերն ավելի վաղ փոխանցել էր ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ հետ հարվածել էր Սիրիայի կառավարության օբյեկտներին, քիմիական զինանոցը ոչնչացնելու նպատակով: Ռուսաստանը դա համարել է միջազգային նորմերի խախտում:

Ամենաընթերցվածը