Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել Սիրիայի դեմ հարձակումների ժամանակ. Բոզդաղ

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 13:22

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքը հրթիռակոծելու ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոզդաղը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:

«Սիրիայում օբյեկտների վրա ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումից առաջ  նախագահներ Էրդողանի և Թրամփի հանձնարարականներով զրուցել են ԱՄՆ և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը: Թուրքիան հարձակումից առաջ տեղեկացվել է այդ մասին: Հարձակման ժամանակ Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել»,- գրել է փոխվարչապետը:

Բոզդաղը հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ:

Ամենաընթերցվածը