Պուտինի հայտարարությունը Սիրիայի դեմ հարձակման մասին

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2018, 12:36
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին` խախտելով ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կանոնները: Այն հարձակում էր ինքնիշխան պետության դեմ, որը ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում է»,-ասված է Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածը