Սիրիայում մի քանի շաբաթ առաջ «մի քանի հարյուր ռուս» է սպանվել. ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու

  • Քաղաքականություն - 13 Ապրիլի 2018, 11:10
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում մի քանի շաբաթ առաջ «մի քանի հարյուր ռուս» է սպանվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Մի քանի շաբաթ առաջ ռուսները հանդիպել են հավասար հակառակորդի, և մի քանի հարյուր ռուս սպանվել է: Գործողությունների ցանկը, որը ձեռնարկել է վարչակազմը… ես պատրաստ եմ պատմել դրանց մասին, բայց չեմ ուզում ժամանակ խլել», - ասել է Պոմպեոն:

Տեղեկացնենք, որ փետրվարի 8-ին Սիրիայի Դեյր էզ-Զոր նահանգում ամերիկյան ուժերը հարվածել են քրդական դիրքերը գրոհող ուժերին: Ավելի ուշ պարզվել է, որ զոհերի թվում բազմաթիվ ռուսներ կան:

Ամենաընթերցվածը