Ոչ ԱՄՆ-ի հետ դաշնակից լինելուց, ոչ էլ ՌԴ-ի հետ հարաբերություններից չենք հրաժարվելու. Էրդողան

  • Քաղաքականություն - 12 Ապրիլի 2018, 22:31
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայի շուրջ ԱՄՆ-ՌԴ վերջին սրացումներին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Սիրիայում տեղի ունեցող զարգացումները Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար անվտանգության լուրջ խնդիրներ են առաջացրել։

«Ոչ ԱՄՆ–ի հետ դաշնակից լինելուց, ոչ էլ ՌԴ–ի հետ էներգետիկ ոլորտից մինչեւ ռազմավարական հարաբերություններից չենք հրաժարվելու։ Մենք մտադրություն չունենք նաեւ հրաժարվել տարածաշրջանի խնդիրները Իրանի հետ լուծմանն ուղղված աշխատանքներից։ Մեր հարաբերությունները ՌԴ–ի, Իրանի ու Չինաստանի հետ, այլընտրանքային չեն, այլ փոխլրացնող», ասել է Էրդողանը։

Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, Սիրիայի հարցով:

Ամենաընթերցվածը