Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ

  • Քաղաքականություն - 14 Փետրվարի 2018, 11:16
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Նրանք մասնավորապես խոսել են թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:

Էրդողանն ու Սալմանը կարևորել են սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Ամենաընթերցվածը