Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

  • Քաղաքականություն - 14 Փետրվարի 2018, 10:29
Թուրքիայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ութ թիրախ:

Գործողությունից հետո ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազաներ:

Ամենաընթերցվածը