Իսրայելի ոստիկանությունը կոչ է արել վարչապետին մեղադրել կոռուպցիայի մեջ

  • Քաղաքականություն - 14 Փետրվարի 2018, 10:26
Իսրայելի ոստիկանությունը հետաքննության արդյունքներով խորհուրդ է տվել երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել կոռուպցիայի մեջ, հայտնում է Հաարեցը:

Ոստիկանությունն ապացույցներ է գտել, որ վարչապետը բազմիցս թանկ նվերներ է ստացել գործարարներից հովանավորության դիմաց: Նրան նվիրել են շամպայն, սիգար, հագուստ, թանկարժեք իրեր: Նվերների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 300 հազար դոլար:

Վարչապետ Նեթանյահուն հերքել է իր հասցեին մեղադրանքները և հայտարարել է, որ մտադիր չէ լքել պաշտոնը: 

Ամենաընթերցվածը