Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությունը կատաղեցրել է Էրդողանին

  • Քաղաքականություն - 14 Փետրվարի 2018, 08:39
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի հայտարարությունը կատաղեցրել է նախագահ Էրդողանին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը հայտարարել է, թե Աֆրինում զինվորները կռվում ու մահանում են, իսկ ոմանք Աֆրինը դարձրել են իրենց քաղաքական գործիքը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  արձագանքել է Իլքեր Բաշբուղին. «Նրա հայտարարությունը հենց այնպես չի թողնվի։ Նա արժանի պատասխան կստանա։ Ցավում եմ իր համար»։

Ամենաընթերցվածը