ԱՄՆ հետախուզական մարմինների ղեկավարները մեղադրում են ՌԴ-ին Կոնգրեսի առաջիկա ընտրություններին միջամտելու փորձերի մեջ

  • Քաղաքականություն - 13 Փետրվարի 2018, 21:18

Ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները մեղադրել են Ռուսաստանին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին միջամտելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հատուկ ծառայությունների ղեկավարները նշում են, որ արդեն իսկ արձանագրել են այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններին միջամտելու ռուսական կողմի մի շարք փորձեր:

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը նման հայտարարություններով հանդես են եկել Սենատի հետախուզության կոմիտեի նիստում: Նրանք միաժամանակ հրաժարվել են հրապարակել միջամտության կոնկրետ օրինակներ՝ շեշտելով, որ դրանք ծառայողական գաղտնիք են պարունակում:

Ռուսական կողմը հերքել է միջամտության փորձերի մասին հայտարարությունները:

Ամենաընթերցվածը