ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիայի դեմ պայքարը. Էրդողան

  • Քաղաքականություն - 13 Փետրվարի 2018, 14:37
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի «ԻՊ դեմ պայքարի թատրոնը», որը վերածվում է Թուրքիայի դեմ պայքարի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

«Մենք Սիրիայի հետ 911 կմ սահման ունենք: ԱՄՆ-ն ի՞նչ կապ ունի Սիրիայի սահմանի հետ: Նրանք արդեն 550 միլիոն դոլար են ծախսել, հիմա էլ ցանկանում են 3 միլիարդի հասցնել: Դուք ասում եք, որ ԻՊ դեմ եք պայքարում, բայց ԻՊ քանի՞ անդամ եք ոչնչացրել: Նրանք, ովքեր պայքարել են ԻՊ դեմ, հիմա պայքարում են Թուրքիայի դեմ: եկել ԻՊ դեմ պայքարի թատրոնն ավարտելու ժամանակը, պետք է հանել դիմակները», - ասել է Էրդողանը: 

Ամենաընթերցվածը