Վենեսուելան ՄԱԿ-ում ժամանակավոր զրկվել է ձայնի իրավունքից

  • Քաղաքականություն - 13 Փետրվարի 2018, 11:47
Վենեսուելան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ժամանակավոր զրկվել է ձայնի իրավունքից, քանի որ չի վճարել անդամավճարը: Այս մասին հայտնում է Latin American Herald Tribune-ը:

ՄԱԿ-ում նշել են, որ Վենեսուելան ինքն է մեղավոր ստեղված իրավիճակում, քանի որ ՀՆԱ-ի կեղծ ցուցանիշներ է ցույց տվել և դրա պատճառով ստիպված է եղել ավելի բարձր անդամավճար մուծել:

2017 թվականին Վենեսուելան արդեն հայտնվել է նման վիճակում և ձայնի իրավունքը վերականգնել էր պարտքի մի մասը վճարելուց հետո: 

Ամենաընթերցվածը