ՀԱՀ-ի իշխող կուսակցությունը որոշել է պաշտոնազրկել գործող նախագահին

  • Քաղաքականություն - 13 Փետրվարի 2018, 09:50
Հարավաֆրիկյան Հանրապետության իշխող կուսակցությունը՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսը, 13 ժամ տևած համագումարից հետո որոշել է երկրի նախագահի պաշտոնից հեռացնել Ջեյքոբ Զումային, հայտնում է Ռոյթերը:

Իշխող կուսակցությունը Զումային 48 ժամ ժամանակ է տվել հրաժարականի մասին որոշում կայացնելու համար:

ՀԱՀ-ում քաղաքական ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ անցած տարվա դեկտեմբերին կուսակցությունը նախագահ է ընտրել Զումայի տեղակալ Սիրիլ Ռամաֆոսային: Կուսակցությունը փորձում է իշխանությունը փոխանցել Ռամաֆոսային՝ չնայած Զումայի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2019 թվականին: 

Ամենաընթերցվածը