Սիրիայում ամերիկյան ռմբակոծության հետևանքով ռուս կամավորական է զոհվել

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 23:07
Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել է ռուս կամավորական Կիրիլ Անանևը, ով նախկինում մասնակցել է Դոնբասի մարտերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Անանևը պաշտոնապես զինծառայող չի եղել, այլ ռազմական գործողություններին մասնակցել է որպես կամավոր:

Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի օրն ամերիկյան կոալիցիան ռմբակոծել էր սիրիական բանակի դիրքերը, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել: Ավելի ուշ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ զոհերի թվում ռուս վարձկաններ կան, սակայն տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել: 

Ամենաընթերցվածը