Ուկրաինայի իրավապահները Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 20:29

Ուկրաինայի իրավապահները Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վտարել են Լեհաստան, որտեղից նա մուտք էր գործել Ուկրաինայի տարածք 2017 թվականի սեպտեմբերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:

«Տվյալ անձը անօրինական կերպով գտնվում է Ուկրաինայի տարածքում, ուստի իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ նա վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել էր՝ խախտելով մեր երկրի օրենսդրությունը»,- ասված է սահմանապահ գերատեսչության հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածը