Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հարակից փողոցը անվանափոխվելու է ի պատիվ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության

  • Քաղաքականություն - 12 Փետրվարի 2018, 20:28

Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան  հայտնել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցը անվանափոխվելու է սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ»  ռազմական գործողության անվան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Անկարայի Նեվզաթ Թանդօղանի պողոտայի անունը «Ձիթենու ճյուղ»-ով փոխարինելու վերաբերյալ առաջարկություն ենք ստորագրել: Այս երեկո առաջարկությունը կներկայացնենք ավագանու քվեարկությանը: Թող բարին լինի, մեր սուրբ նահատակների հոգին թող լուսավորվի»,- իր թվիթերյան էջում գրել է  Թունան:

Ամենաընթերցվածը